Ինչպես որոնել թեկածուներին WordPress-ում

Image for post
Image for post

Իսկ դուք գիտեք, որ աշխարհի լավագույն 10 միլիոն կայքերի 30 տոկոսը ստեղծված է WordPress- ի միջոցով: Այս տվյալները գալիս են W3Techs-ից:

WordPress-ը PHP-ի և MySQL- ի վրա հիմնված անվճար և բաց կոդով (open source) կոնտենտի կառավարման համակարգ է: Քանի որ WordPress-ն անվճար է և հեշտ օգտագործվող, շատ մարդիկ են օգտագործում այն։

Հաշվի առնելով, որ ակտիվ ցանցերի ընդհանուր թիվը գնահատվում է ավելի քան 172 միլիոն, ըստ Netcraft- ի հրապարակած հետազոտության, դա նշանակում է, որ ներկայումս շուրջ 75,000,000 կայքեր օգտագործում են WordPress: Բացի այդ, այդ կայքերի կեսը (37,500,000) տեղակայված են WordPress.com համօգտագործվող հոսթինգի տեղադրման վրա: Հետևաբար, բոլոր ինքնակառավարվող կայքերի 20%-ը օգտագործում են WordPress, ինչը շուկայում մեծ տոկոս է կազմում:

Քանի որ այս համակարգը շատ տարածված է, այն նաև ունի որոշ թերություններ: Հիմնական թերությունն այն է, որ շատ մարդիկ և ընկերությունները պարբերաբար չեն թարմացնում իրենց կայքերը: Եվ եթե նրանք օգտագործում են կայքի հին տարբերակը, կամ, եթե նրանք ծանոթ չեն ղեկավարման հետ, ապա դրանք բերում են խոցելի սխալների և անվտանգության խախտումների: Հիմնական սխալներից մեկն այն է, որ նրանք չեն պաշտպանում իրենց թղթապանակները .htaccess-ով կամ այլ եղանակներով:

Նախքան WordPress-ի որոնման հնարքներ սովորելը անհրաժեշտ է մի քիչ մանրամասն ծանոթանալ հենց WordPress-ի հետ: Մասնավորապես, պետք է հասկանաք WordPress-ի պլատֆորմում օգտագործվող URL հղումների տեսակներն ու թղթապանակները:

Յուրաքանչյուր WordPress-ի ներքո կան երեք հիմնական թղթապանակ. /wp-admin/, /wp-content/, /wp-includes/:

Մենք պետք է թիրախը դնենք միայն մեկ թղթապանակի վրա, որը /wp-content/ է ,քանի որ մեզ հետաքրքրում է հատուկ ենթաբաժինը տվյալ թղթապանակում: /wp-content/ թղթապանակն ունի երեք ենթաթղթեր` պլագիններ, թեմաներ և վերբեռնումներ: Բացի այդ, ինչպես դուք հավանաբար արդեն գուշակել եք, մենք պատրաստվում ենք թիրախավորել վերբեռնումներ (uploads) ենթաբաժինը:

Պատճառը պարզ է. սա այն տեղն է, որտեղ պահվում են բոլոր ֆայլերը:

Կան բազմաթիվ կայքեր, որոնք կարող եք թիրախավորել, բայց դա անելու ամենահեշտ ճանապարհը ճիշտ հիմնաբառերի հետ համատեղ inurl: օպերատորի օգտագործումն է:

Դուք արդեն գիտեք, որ դուք պետք է թիրախը դնեք /wp-content/uploads/ -ի վրա, այնպես որ տողը կունենա հետևյալը տեսքը.

Օրինակ` inurl:/wp-content/uploads/

Այս տողը թիրախավորում է թղթապանակի բոլոր վերբեռնումները, որոնք պաշտպանված չեն, և որտեղ օգտագործված է նաև WordPress:

Այնուամենայնիվ, մենք պետք է գտնենք այնպիսի ֆայլեր, որոնք վերաբերում են անձի ռեզյումեին և այդ ամենի լավագույն տարբերակն է ավելացնել մի հիմնաբառ:

Օրինակ՝ inurl:/wp-content/uploads/ resume

Այնուամենայնիվ, այս տողը ցույց կտա մեզ շատ արդյունքներ, բայց չի գտնի այն բոլոր ռեզյումենները, որոնք առկա են այդ թղթապանակներում: Ահա թե ինչու դուք պետք է ավելի լայնացնենք որոնումը, ավելացնելով ավելի շատ հիմնաբառեր:

Օրինակ՝ inurl:/wp-content/uploads/ (CV OR resume OR “curriculum vitae”)

Դուք նաև կարող եք օգտագործել filetype: օպերատորը, օրինակ միայն PDF ֆայլեր թիրախավորելու համար: Միևնույն ժամանակ, մի մոռացեք հեռացնել որոշ հիմնաբառեր ձեր որոնումներից մինուս նշանով:

Օրինակ՝ inurl:/wp-content/uploads/ (CV OR resume OR curriculum vitae”) filetype:pdf -sample -example

Այս տողը նպատակաուղղված կլինի բոլոր PDF ֆայլերին, սակայն այն կջնջի բոլոր նրանք, որոնք ունեն “sample” կամ “example” անունը։

Նույն կերպ, դուք կարող եք թիրախավորել այլ ֆայլի տեսակներ և թիրախավորել մասնակիցների ցուցակը (attendees) կամ այն բաները, որոնք ուրիշները համարում են գաղտնի (confidential):

Օրինակ` inurl:/wp-content/uploads/ filetype:xlsx “attendees”

Օրինակ` inurl:/wp-content/uploads/ filetype:doc “confidential”

Երբ դուք ավելին իմանաք WordPress-ի եւ դրա կառուցվածքի մասին, դուք կարող եք թիրախավորել թղթապանակներ, որոնք ցույց կտան, թե քանի մարդ է այցելում նշված կայքերը, այնպես ինչպես դուք թիրախում եք թղթապանակները Webalizer-ի համար:

Օրինակ՝ site:.com /webalizer intitle:”Usage Statistics”

Սա ձեզ կգտնի այն բոլոր կայքերը, որոնք օգտագործում են այս վիճակագրական ծրագրային ապահովումը, բայց չեն պաշտպանում այդ տեղեկությունները:

Ինչպես տեսնում եք, WordPress օգտագործող կայքերը կարող են հայտնաբերել հետաքրքիր տեղեկություններ և նոր թեկնածուներ: Չնայած նրանք, ովքեր չեն թարմացնում իրենց WordPress համակարգերը, կարող են թույլ չտալ ձեզ տեսնել տեղեկություններ, այնուամենայնիվ WordPress-ը մնում է բաց կոդով (open source) կոնտենտի կառավարման լավագույն համակարգերից մեկը:

Երբեմն դուք կգտնեք թղթապանակ, որը չպետք է բաց լիներ բոլորի համար, այնպես որ ձեր ընտրությունն է և դուք եք որոշում կապվել կայքի սեփականատերերի հետ և տեղյակ պահել նրան դրա մասին, թե ոչ: Ես արդեն արել եմ նման բան մի քանի անգամ:

— — — — —

Image for post
Image for post

About the author:

Jan is an author of a book “Full Stack Recruiter: The Modern Recruiter’s Guide”, Full Stack Recruiter: New Secrets Revealed and Jak hledat zaměstnance v 21. století. And creator of sites like Sourcing.Games, SourcingTest.Online, Recruitment.Camp and other projects. As a speaker and blogger, Jan believes that recruitment is a great field and he is constantly trying to make it better.

Written by

#Recruiter, Author of bestseller “Full Stack Recruiter", Dream Chaser, Creator of impossible, #BlackBerry fan (probably the only one). Author of sourcing.games.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store